fbpx
Սպորտ

18:42 14/5/2019

Կլոպը Ադրբեջանի հանդեպ տարրական հարգանքի բացակայություն է դրսևորում. Չինգիզ Աբդուլաև

Ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը մեկնաբանել է Յուրգեն Կլոպի խոսքերը ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված:

«Կլոպը բացարձակ պրոֆեսիոնալ ու հանրահայտ մասնագետ է: Դա իսկապես այդպես է: Բայց նրա խոսքերը Բաքվի օգտին եղած ընտրության մասին ինձ նեղացրել են:

«Ի՞նչ են նրանք նախաճաշին կերել, երբ եզրափակչի համար ընտրել են Բաքուն», – հարցրել է նա: Եվ հիմա արդեն ես եմ ուզում հստակեցնել պարոն Կլոպից: Ի՞նչ է նա կերել նախաճաշին, երբ իրեն նման անտակտ արտահայտություններ էր թույլ տալիս իմ երկրի հասցեին:

Պարզապես ուզում եմ գերմանացի Կլոպին հիշեցնել, որ նացիոնալսոցիալիզմի գաղափարաբանության հիմքում դրված էր ժողովուրդներին «արիացիների» ու երկրորդ կարգի, նվաստացման ենթարկվողների դասակարգումը: Չէ, իհարկե: Նա նման կոշտ հայտարարություններով հանդես չի գալիս: Բայց այլ երկրի ու այլ ժողովրդի հանդեպ տարրական հարգանքի բացակայություն է դրսևորում», – գրել է Աբդուլաևը «Ֆեյսբուքի» իր էջում:

Վերեվ