Սպորտ
00:00 27/12/2019

Կլոպը ամփոփել է 2019 թվականը

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամփոփել է 2019 թվականը։

«Իհարկե, եկել է ժամանակը՝ կարճ ամփոփելու անցնող տարին ակումբի, խաղացողների ու երկրպագուների համար։

Կարծում եմ՝ դուք բոլորդ ինձ լավ գիտեք։ Ես այն մարդկանցից չեմ, որը սիրում է հետ նայել։ Խոսելով 2019-ի մասին՝ ես կարող եմ ընդամենը մեկ բառ ասել․ WOW!»,-ասել է նա։

Կլոպը նշել է, որ շատ հպարտ է, որ «Լիվերպուլը» դարձյալ կարողացավ տիտղոսներ նվաճել։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 2019-ին մերսիսայդյան ակումբը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային գավաթը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ