fbpx
Սպորտ

Կլոպը երբեք չի հանձնվում․ Մոուրինյու

Ժոզե Մոուրինյուն խոսել է  Յուրգեն Կլոպի բնավորության մասին․

«Մարզիչներից ո՞վ ինձ զարմացրեց. հաղթողը մնում է հաղթող: Չեմ կարող ասել, որ Յուրգենն ինչ-որ բանով ինձ զարմացրեց, քանի որ նրան ճանաչում են վաղուց: Ամեն անհաջողությունից հետո նա չի հանձնվել, այլ շարժվել է առաջ:

Կլոպը պարտվել է նախորդ եզրափակչում, Անգլիայի Գավաթում, Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքում զիջել է «Մանչեսթեր Սիթիին», սակայն չի հանձնվել: Կլոպը  երբեք չի հանձնվում:

Չէի ասի, որ նա մրցաշրջանի լավագույն մարզիչն է, սակայն նվազագույնը նրանցից մեկն է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է RT-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ