fbpx
Սպորտ

Կլոպը ստեղծել է մի համակարգ, որը կոտրում է կարծրատիպերը․ Ֆերդինանդ

Սա լիվերպուլյան ակումբի աստեղային ժամն է: Այս մասին ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը՝ խոսելով «Լիվերպուլ»-ի մրցելույթների մասին։

«Նրանք պարզապես անկասելի են:  Նրանց մրցակիցները կարող են խաղադաշտ դուրս չգալ, քանի որ դա անիմաստ է: Կլոպը ստեղծել է մի համակարգ, որը կոտրում է կարծրատիպերը»,-ասել է Ֆերդինանդը։

Նա ընդգծել է, որ «Յունայթեդ»-ի երկրպագու է, բայց չի կարող անկեղծ չլինել։

«Նրանց խաղը «պտտեցնում է իմ գլուխը»: Վստահ եղեք՝ նրանք կանգ չեն առնելու»,-ասել է Ֆերդինանդը: Այս մասին հաղորդում է United Stand-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի այս առաջնությունում վաստակել է 73 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ