Սպորտ
10:41 11/12/2020

ESPN. Կլոպը՝ տարվա լավագույն մարզիչ

ESPN-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Կլոպի հետ այդ տիտղոսի համար մրցակցում էին «Բավարիան» մարզող Հանս-Դիտեր Ֆլիկը, «Մանչեսթեր Սիթին» մարզող Պեպ Գվարդիոլան, «Ատալանտան» մարզող Ջան Պյերո Գասպերինին ու «Լայպցիգը» մարզող Յուլիան Նագելսմանը։

Մրցանակը ստանալուց հետո Կլոպը ներողություն է խնդրել Ֆլիկից, նշելով, որ, երևի, վերջինս ավելի արժանի էր այդ մրցանակին։

Դրանից զատ Կլոպն ընդգծել է, որ չի հավատում մարզիչներին տրվող այդ անհատական մրցանակներին, ակնարկելով, որ մրցանակ պետք է ստանա ողջ մարզչական շտաբը՝ իր դեպքում 6 հոգի։

Հավելենք, որ Կլոպն ու Ֆլիկը հավակնում են FIFA-ի տարվա լավագույն մարզիչ կոչմանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ