Սպորտ
12:06 02/05/2019

Կլոպը ոչինչ չի հաղթել , բայց նրան դեռ վստահում են. Մոուրինյու

Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե նոր ակումբի փնտրտուքների ժամանակ ինչ պահանջներ կներկայացնի ղեկավարությանը:

«Ես կցանկանայի տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կկարողանամ անել այն, ինչ անում են Կլոպը և Գվարդիոլան:

Նայեք «Լիվերպուլի» մեկնարկային կազմին, ընդամենը մեկ-երկու խաղացող կային մինչև Կլոպի գալը:

Հիշո՞ւմ եք, երբ Գվարդիոլան գոհ չէր եզրային պաշտպաններից, իսկ հետո գնեց 4-ի:Երբ նրանք ձեռք բերեցին Կլաուդիո Բրավոյին, գոհ չմնաց նրանից ու հաջորդ մրցաշրջանում գնեց Էդերսոնին:

Երբ Կլոպը ոչինչ չի հաղթել 3,5 տարում ու նրան դեռ վստահում են, նա կարող է շարունակել աշխատել: Այս մրցաշրջանում «Լիվերպուլն» արդեն լավ հնարավորություն ունի առաջին տիտղոսը նվաճելու համար:

Չեմ սկսի բանակցություններ վարել, քանի դեռ չիմանամ,  թե ինչ է ցանկանում ակուբն ու ինչ կարող է ինձ տալ` նպատակներին հասնելու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ