fbpx
Սպորտ

Կլոպը խոսել է Կոուտինյոյի մասին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի մասին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

«Մենք չէինք կարող մեզ թույլ տալ հետ վերադարձնել Կոուտինյոյին, քանի որ ծախսել էինք նրա տրանսֆերի վաճառքից ստացած գումարը: Կոուտինյոն հրաշալի ֆուտբոլիստ է, որից մենք չէին ցանկանում բաժանվել: «Բարսելոնա»-ն կարելի է ասել ստիպեց մեզ վաճառել Ֆիլիպեի տրանսֆերը»,-ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Բավարիա»-ում: Մյունխենյան ակումբը հնարավորություն կունենա մրցաշրջանի ավարտին ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ