fbpx
Սպորտ

Կլոպը խոսել է Նաբի Կեյտայի և Ալիսոն Բեկերի առողջական վիճակի մասին

Նաբի Կեյտայի և Ալիսոն Բեկերի՝ «Լիվերպուլի» վնասվածքներ ունեցող երկու ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին է խոսել, թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Կլոպը տեղեկացրել է, որ Կեյտան վերսկսել է մարզումները ու աշխատում է ընդհանուր խմբի հետ: Իսկ ինչ վերաբերում է Ալիսոնին, ապա բրազիլացի դարպասապահը չի կարողանա օգնել իր թիմին Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրի «Չելսիի» դեմ հանդիպմանը։

Այս տեղեկությունը հաղորդում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Ալիսոնը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի մեկնարկային տուրի «Նորվիչի» հետ խաղում ու մինչ օրս ապաքինվում է վնասվածքից: Անգլիական ակումբի դարպասը այժմ պաշտպանում է Ադրիանը:

Նաբի Կեյտան ավելի քան երկու ամիս է բաց թողել ազդրի վնասվածքի պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ