Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հրաժարականի որոշման մասին հայտնի դառնալուց հետո իշխող Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ներսում սրվել է նախընտրական պայքարը։
Նախօրեին սկսվել էին շրջանառվել մի քանի հնարավոր թեկնածուների անուններ։ Այժմ էլ շրջանառության մեջ է դրվել Աբեի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգայի անունը։
Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Սուգան երկար ժամանակ առանցքային դեր է կատարել Աբեի գլխավորած կառավարությունում։ Ըստ աղբյուրի՝ գործիչը միացել է պայքարին քանի որ համարել է, որ կարող է կառավարել այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին է կորոնավիրուսի համավարակից արդյունքում ստեղծվածը։
