Տնտեսություն

Կմշակվի ՀՀ գազամատակարարման սխեման. Պրիխոդկո

Ռուսաստանը և Հայաստանը շատ են կարևորում գազային ոլորտում փոխգործակցությանը և ցանկանում են մշակել մինչև 2030 թականը Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմաները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

«Մեր երկրները շատ մեծ ուշադրություն են դարձնում գազային ոլորտում համագործակցությանը: Մշակման ընթացքում են և՛ ընթացիկ, և՛ հեռանկարային թեմաները: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնելու մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմաները»,- հայտնել է Պրիխոդկոն:

Նա նաև հաստատել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ` ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ