ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Լուսավոր Հայաստան խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, քանի որ մենք գտնում ենք, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնց լրամշակմանը պատրաստ ենք մասնակցություն ունենալ և աջակցել, որ արագ ընդունվեն»։
https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/3189395011151333?__cft__[0]=AZWbjg5vSIvzLpdmZo_02gxGGjgcgEAMXi_mGBV-P1e4gD4MyvBjOIo49s82iuWj02biINoLkOHFqpYQzFHCgkE0S6dzaqzN_Hg9rpWZj-wJqumMqHm7-ibp7Oq-w399VeU&__tn__=%2CO%2CP-R