fbpx
Աշխարհ

Էրդողանը կոչ է արել Շոլցին չեզոք դիրքորոշում պահպանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ասել է, որ Անկարան Գերմանիայից ակնկալում է չեզոք դիրքորոշում Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերություններում, գրում են թուրքական ԶԼՄ-ները։

Նա նաեւ նշել է, որ հատուկ նշանակություն է տալիս Գերմանիայի կանցլերի հետ սերտ երկխոսությանը՝ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար։

Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի համար անընդունելի է կասկածի տակ դնել մյուս անդամի ինքնիշխանությունը։ Այս մասին նա ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Աթենքում կայացած հանդիպման ժամանակ՝ չնշելով Թուրքիային:

Շոլցը Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ նաև հայտարարել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները կարող են լուծվել երկխոսության միջոցով և միջազգային իրավունքի հիման վրա, և որ բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրների, այլև Եվրոպայի և անդրատլանտյան դաշինքի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ