Աշխարհ

Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանի կոչ է արել պահպանել հրադադարը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն գրառում է կատարել Twitter-ում:

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դադարեցնել հարվածները բնակելի շրջաններին, ինչպիսիք են Ստեփանակերտը և Գյանջան։ Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ