Առողջապահություն
18:00 24/03/2020

Կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Հրազդանի քաղաքապետ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի հրազդանցիներ,

Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Հարգելի հրազդանցիներ,Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում…

Geplaatst door Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan op Dinsdag 24 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ