fbpx
Կրթություն

Կոչ եմ անում ծնողներին տուրք չտալ կրկնուսույցների պրակտիկային․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն ինչ անելու է կրկնուսույցների պրակտիկան բացառելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե կրկնուսույցների պրակտիկան փոխանցվել է 9-րդ դասարան:

«Ես կոչ եմ անում ծնողներին տուրք չտալ կրկնուսույցների պրակտիկային: Ո՞րն էր իմաստը 9-րդ դասարանների կենտրոնացված քննությունների. որպեսզի մենք ունենանք իրական պատկեր: Մենք դա անում ենք ոչ թե մեզ, այլ այդ նույն աշակերտի համար, որպեսզի ստուգենք նրա մնայուն գիտելիքը»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ թեստերը, որոնք տրվել են կենտրոնացված քննության ժամանակ, ըստ էության չեն տարբերվել այն թեստերից, որոնք կտրվեին ոչ կենտրոնացված քննության ժամանակ:

«Պարզապես աշակերտներն իրենց դպրոցի դահլիճում չեն տվել քննությունը, այլ հարևան դպրոցի, որտեղ չեն եղել այն ուսուցիչները, որոնք կօգնեին: Ավելի լավ է երեխան ոչ թե 8 ստանա, այլ վեց և ծնողն իմանա, թե երեխան տվյալ պահին ինչ խնդիր ունի:

Իսկ եթե կա ուսուցչի հարց, ապա ծնողները կարող են գնալ դպրոց բարձրացնել այդ հարցը»,-ասաց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ