fbpx
Աշխարհ

Գերմանիայում կոչ են արել Կիևին օգնելու երկարատև ռազմավարություն ստեղծել

Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մարի Ագնես Շտրակ Ցիմերմանը կոչ է արել ստեղծել Ուկրաինային ռազմական օգնության երկարաժամկետ ռազմավարություն: Նա միևնույն ժամանակ ընդունել է այն փաստը, որ Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժերը) վատ է հանդերձված:

«Այն փաստը, որ Բունդեսվերը վատ Է հանդերձված և շատ ոլորտներում պետք է բազմաթիվ բացթողումներ լրացնի, գաղտնիք չէ արդեն մեկ տասնամյակ: Բայց շատերը պարզապես չէին ուզում դա նկատել, առավել ևս՝ քննարկել», – հայտարարել է Շտրակ Ցիմերմանը գերմանական RedaktionsNetzwerk Deutschland (RND) մեդիա խմբին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ուկրաինացիների օգնության կոչերին արձագանքելը երկարաժամկետ ռազմավարություն չէ:

«Գերմանիան (խմբ. ՆԱՏՕ-ի) իր գործընկերների հետ միասին պետք է սցենար մշակի, թե ինչպես պետք է շարունակվի աջակցությունը (խմբ. Ուկրաինային) առաջիկա ամիսներին», – հավելել է պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։

Մասնավորապես, նրա կարծիքով, ռազմական նյութերն անհրաժեշտ Է ուղարկել նաև որպես կանխարգելիչ միջոց այն դեպքերում, երբ դրանց պակասն արդեն ակնհայտ է դառնում։ Ուկրաինան քանիցս դժգոհություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին։ Հունիսին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ Ուկրաինան մինչև այժմ չի տեսել Գերմանիայի կողմից խոստացված 5000 սաղավարտները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ