Քաղաքականություն

Կոչ ենք անում կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն. ՀՀ ԱԳՆ-ն՝ Երուսաղեմի բախումների մասին

Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Արևելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելական սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և պաղեստինցիների միջև, երբ Իսրայելի ուժայինները փորձել են ի կատար ածել իսրայելական դատարանի որոշումը և վտարել որոշ պաղեստինյան ընտանիքների:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ