ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook֊ի իր էջում անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ քննարկումներին:
«Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»,- մասնավորապես գրել է նախարարը:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157649406133501