Տնտեսություն

Կոկա Կոլան պատրաստվում է նոր համ ներկայացնել հաճախորդների ուշադրությունը գրավելու համար

Պատմության մեջ առաջին անգամ Կոկա Կոլան նոր համ կներկայացնի. վանիլային նարինջ

Նոր խմիչքը վաճառքում կլինի այս ամսվա վերջում: Քեյթ Քարփենթերը, ով հանդիսանում է Կոկա Կոլա ապրանքանիշի տնօրենը, նշել է, որ նոր համը միջոց է գրավելու հաճախորդներին, ովքեր, չկարողանալով Կոլայի այլ տեսակ գտնել, նախընտրում են ընտրել այլ գազավորված խմիչք: Հասանելի կլինի նաև նոր համի առանց շաքարավազի տարբերակը:

Քարփենթերը և իր թիմը միջազգային մասշտաբով մի շարք փորձեր են կատարել՝ կապված նոր համի ընտրության հետ: Կային մի շարք տարբերակներ՝ ներառյալ լիմոնի, կոճապղպեղի և մորու համերը, որոնք Ասիայի կազմակերպության համար մեծ առաջընթաց ունեցան:

Վանիլային նարնջի համը, որը Կանադայում սահմանափակ քանակով հասանելի էր, մեծ ուշադրության արժանացավ: Նրանք նաև փորձարկեցին այս համը ԱՄՆ-ի շուկայում, որտեղ նույնպես շատ լավ ընդունվեց:

Սպառողները այս նոր համը համարել են յուրահատուկ և տարբեր, և չնայած, համը որոշ չափով անսպասելի էր, բայց ծանոթ էր նրանց: Ավելին, նրանք նշել են, որ ոչ թե պատրաստվում են փոխարինել այս նոր համը Կոլայի ստանդարդ համի հետ, այլ կգնեն երկուսը միասին:

Աղբյուրը՝ CNN

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ