Հունիսի 12-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու գործընթացին, նշեց, որ այն ընթացքի մեջ է, իրենք պայմանավորվածություն ունեն, որ չխոչընդոտեն, և ներդրումը անպայման լինի:
Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ աղմուկից հետո ներդրողը փոշմանել է, մարզպետն արձագանքեց, որ ոչ միայն չի փոշմանել, այլ ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի կոչել:
Այն հարցին, թե ի վերջո լուծվե՞ց մաքսայինի հետ խնդիրը, թե կոկորդիլոսի ձուն ինչ ձվի տակ պետք է ներմուծվի` թռչնի՞, թե՞ կենդանու:
«Մենք չունենք մաքսային կոդ առանձին կոկորդիլոսի ձվի անվան տակ, դրա համար այն կներմուծվի որպես թռչնի ձու», – ասաց մարզպետը: