Կոկոսի յուղը հիանալի կերպով խնամում է մազերը, մաշկը, ամրացնում է ատամներն ու ոսկորները, ազատում է սթրեսը, նորմալացնում է խոլեստերինի մակարդակը, օգնում է քաշի կորստին, բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը, բարելավում է իմունիտետը: Օգտագործվում է ինչպես կոսմետիկ, այնպես էլ սննդի արդյունաբերության մեջ։
Կոկոսի յուղը կարելի է օգտագործել ապուրների, խմորեղենի, աղանդերի, սոուսների, տաք և սառը նախուտեստների, բանջարեղենի, կարտոֆիլի ֆրի և բրնձի մեջ:
Այն կա տարբեր քսուքների, մարմնի կաթի, շամպունների մեջ։ Կոկոսի յուղը քաջ հայտնի է արևային լոգանք ընդունողների։ Այն գրավում է արևը, հավասարաչափ և գեղեցիկ բաշխում արևայրուքը մաշկի վրա: