fbpx
Աշխարհ

Կոլումբիայում 50 մարդ է ձերբակալվել կարանտինի ընթացքում խնջույքներ կազմակերպելու համար

Կոլումբիայի Համունդի քաղաքում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել՝ կարանտինային ռեժիմը խախտելով խննջույքներ կազմակերպելու համար։

Այս մասին շաբաթ օրը հայտնել է Համունդիի քաղաքապետը։

Նա նշել է, որ խնջույքի վայրն անընդհատ փոխվել է, սակայն իրավապահներին ի վերջո հաջողվել է պարզել անցկացման տեղը։

Ռեյդի արդյունքում՝ ձերբակալվել են ավելի քան 50 անձ, որոնց թվում կան նաև անչափահասներ։

Երկրի ոստիկանությունից հաղորդում են, որ նշված խնջույքին մասնակցել է 100-ից ավել մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ