fbpx
Հասարակություն

Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում բախվել է 2 ավտոմեքենա

Հունիսի 27-ին, ժամը 02:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի (վարորդ՝ Է.Գ.) և Mercedes C մակնիշի (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ