fbpx
Մշակույթ
04:00 09/11/2019

Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված ջութակահար Ավետ Գաբրիելյանի ծննդյան 120-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված քառյակի հիմնադիր, ականավոր ջութակահար Ավետ Գաբրիելյանի ծննդյան 120-ամյակին:

Քառյակի հետ ելույթ կունենա կլարնետահար Սուրեն Խորոզյանը:

Ներածական խոսքով հանդես կգա պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը:

Ծրագրում. Մոցարտ՝ Կվինտետ լարային քառյակի և կլարնետի համար KV. 581, Շոստակովիչ՝ Կվարտետ N 4, Կոմիտաս-Ասլամազյան «Հայկական ժողովրդական մանրանվագներ»:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ