fbpx
Հասարակություն

Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար է բախվել երեք ավտոմեքենա

Մայիսի 12-ին, ժամը 03:35-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Honda Fit» (վարորդ՝ Լ.Ն.), «Honda Civic» (վարորդ՝ Տ.Լ.) և «Mercedes Benz E 320» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները: Լ.Ն.-ն հոպիտալացվել է Միքայելյան վիրաբուժություն ինստիտուտ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Տ.Լ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes Benz E 320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ