Սպորտ

Իսկոյի ու Զիդանի միջև կոնֆլիկտը հարթվում է․ նա կարող է մնալ Ռեալում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի միջև կոնֆլիկտի վերաբերյալ կարճ վերլուծություն է ներկայացրել AS պարբերականը։

Աղբյուրը գրում է, որ չնայած եղած տարաձայնություններին, Իսկոն վերջին 2 խաղերում հնարավորություն է ունեցել իրեն դրսևորել, իսկ «Ատալանտայի» դեմ հանդիպումը նա անցկացրեց գերազանց։

Պարբերականը հայտնում է, որ կիսապաշտպանը գնահատել է մարզչի կողմից իրեն ընձեռնված շանսը, ու իր և Զիդանի միջև եղած կոնֆլիկտը, կարծես, անցյալում է։

Նշվում է, որ Իսկոն դեռևս մտադիր է հեռանալ մադրիդյան ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո, բայց Զիդանի թիմում մնալը կարող է ազդել նրա մտադրությունների վրա։ Քանի որ ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ Իսկոն արդեն խաղաժամանակ է ստանում, AS-ը ենթադրում է, որ, գուցե, ֆուտբոլիստը գիտակցի, որ կարող է նույնքան խաղային ժամանակ ստանալ, որքան իր խաղընկերները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ