Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 751 մահացածների մասին:
«Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ վարակվելու 1251 դեպք է գրանցվել՝ 1185 հաստատված և 66 հնարավոր, կա 803 մահացած և 371 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում Է մարդկանց և կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արևմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին և հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն և Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի ներկայիս համաճարակն սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջից:

