Աշխարհ

Կոնգոյում գրոհայինների հարձակումներ են տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գրոհայինների միաժամանակյա հարձակումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 21 մարզդ է մահացե։ Այս մասին հաղորդում է Actualite հրատարակությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ԿԴՀ արևելքում՝ Բենիի տարածքում, գրոհայինների հարձակումների հետևանքով 36 զոհի մասին:

Հրատարակության փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի դարձյալ Բենիի տարածքում։ Ենթադրվում է, որ այն կատարել են ADF խմբավորման գրոհայինները: Մանտումբի բնակեցված գոտում սպանվել է 11 մարդ: Մամովեի շրջանում կրակոցների և մաչետեի կիրառման հետևանքով զոհվել է 6 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում մեկ նորածին երեխա կա:

«Գրոհայինները հարձակում են գործել Մամովեի կենտրոնական մասում ժամը 15.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 18: 00-ին): Նրանք սպանել են 6 մարդո։ Մուլոլյայում հայտնաբերվել է ևս երեք դի, Ավելիում՝ օրվա առաջին կեսին սպանված տաքսու վարորդի դի»,-հայտարարել է Մամովեի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ