Արցախ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում 100 միլիոնի օգնություն տրամադրել Հայաստանին ու Արցախին

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեկի Շփեյերն ու Ադամ Շիֆը օրինագիծ են մշակել, որով կոչ են անում իշխանություններին ավելի քան 100 միլիոն դոլար օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին, իսկ Ադրբեջանին դադարեցնել օգնությունը, քանի դեռ Հայաստանի ու Արցախի վրա Ադրբեջանի բոլոր հարձակումների դադարեցումը չհաստատվի։

Փաթեթով կոչ է արվում ԼՂ-ին ուղիղ ֆինանսավորում տրամադրել մի շարք կարիքների համար, այդ թվում՝ բնակարանաշինության, փաստականների օգնության, պարենային անվտանգության և այլն։

Սրանից բացի, 2 միլիոն դոլարի տրամադրում՝ ԼՂ-ում սովորական սպառազինության ոչնչացման համար։

Ինչպես նաև կոչ է արվում 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ