fbpx
Աշխարհ

Սա նվեր կլինի Պուտինի համար. Կոնգրեսական՝ Վրաստանում համամասնական ընտրակարգի տապալման մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամ Ադամ Կինզինգերն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրական փոփոխությունների վերաբերյալ օրինագծի տապալմանը: Այս մասի հաղորդում է Aliq Media-ն։

Կոնգրեսականը, որը Վրաստանի աջակցության ակտի համահեղինակ է, գրում է, որ ցնցված է խոստացված փոփոխության տապալումից:

«Սահմանադրական այս փոփոխությունների տապալումը նվեր կլինի Վլադիմիր Պուտինին և ոչնչացնելու է այն առաջընթացը, որը Վրաստանն իրականացրել է լիակատար անկախության հասնելու և իր ագրեսիվ հարևանի՝ Ռուսաստանից բաժանվելու համար»,-գրում է Ադամ Կինզինգերը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը 101 կողմ և 3 դեմ ձայնով տապալեց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրինագիծը:

Սահմանադրական փոփոխությունների հիշյալ օրինագիծը նախատեսում է մեծամասնական ընտրակարգի վերացում, ամբողջովին անցում համամասնական ընտրակարգի։ Ընդունելու դեպքում այն կկիրառվեր արդեն ոչ թե 2024-ին, ինչպես գործող Սահմանադրությամբ է ամրագրված, այլ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Նախագիծն արգելում է բլոկների ստեղծումը՝ սահմանելով ընտրությունների զրոյական շեմ:

Սահմանադրական փոփոխությունները Վրաստանում հունիսի 20-21-ին մեկնարկած ցույցերի պահանջներից մեկն էր: Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին խոստացել էր հենց 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ