ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն բաժինը, որը նախկինում կոչվում էր «Հայկական կոտորած, 1915-1923», այժմ կոչվելու է «Հայոց ցեղասպանություն, 1915-1923»։ Այսինքն՝ գրադարանը սկսում է օգտագործել Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։
Այս մասին Twitter-ի իրենց էջերում հայտնել են Քիմ Քարդաշյանն ու Էրիկ Իսրայելյանը։
Քարդաշյանը, ով այսօր դարձավ 40 տարեկան, գրել է, որ սա իր ծննդյան լավագույն նվերն է։ Քիմի խոսքով՝ գրադարանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Իրայելյանն էլ նշել է, որ այս իրադարձությունը տեղի է ունենում շուրջ մեկ տարի անց այն իրադարձությունից, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
The best birthday present!!
Today, the United States Library of Congress announced it will now use the subject heading…Armenian Genocide.— Kim Kardashian (@KimKardashian) October 21, 2020
Breaking news! The United States Library of Congress will now use the heading … Armenian Genocide 🙏🏼 This landmark news today was announced nearly one year after recognition of the #ArmenianGenocide by the U.S. Congress and in the setting of the recent devastating attacks on pic.twitter.com/YPQRr2UMQ0
— Eric Esrailian (@esrailian) October 21, 2020