fbpx
Քաղաքականություն

11:48 12/7/2019

Կոնգրեսի ընդունած բանաձևով ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին վաճառել Արցախի քաղաքացիական ինքնաթիռներին սպառնացող զենքեր

ԱՄՆ պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունեց բանաձև, որի համաձայն ԱՄՆ իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Կոնգրեսը բանաձևն ընդունեց 234 կողմ, 195 դեմ ձայներով։

Շերմանը Կոնգրեսում ունեցած իր եկույթի ընթացքում նախ նշեց մի քանի դեպք, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, որի հետևանքն էլ եղել հարյուրավոր մարդկանց զոհվելը։ Շերմանը նաև հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները խոստացել են խոցել ցանկացած ինքնաթիռ, որ կփորձի իջնել Ստեփանակերտի օդանավակայանում։

Շերմանն ասաց, որ երկար տարիներ հետևելով հակամարտությանը՝ կարող է ասել, որ պետք է ընդհանրապես արգելել Ադրբեջանին զենքի վաճառքը։

ԱՄՆ հայ դատի հանձնախումբն արդեն ողջունել է այս քայլը։

Վերեվ