Աշխարհ
11:21 14/01/2020

Կոնկրետ դեսպանատներ զգուշացվել են Սոլեյմանիի սպանությունից առաջ․ Պոմպեոն հերքում է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերքել է CNN-ի հրապարակումն այն մասին, թե Պետդեպարտամենտն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից առաջ կոնկրետ դեսպանատների չի զգուշացրել Իրանի հնարավոր հարձակման մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մենք ոչ միայն տեղեկացրել ենք նրանց, այլև ձեռնարկել ենք լայն գործողություններ, արել ենք հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անվտանգությունը, պատրաստվածությունը»,-հայտարարել է Պոմպեոն:

Հարցին, թե որքանով էին «անխուսափելի» հիշյալ հարձակումները, որոնք, ենթադրաբար, ծրագրել էր Սոլեյմանին, Պոմպեոն պատասխանել է. «Մենք գիտենք, որ նա մեկնել է Բեյրութ, Դամասկոս և Բաղդադ՝ տարածաշրջանում ամերիկացիների դեմ հարված հասցնելու ակնհայտ մտադրությամբ»:

ԱՄՆ-ն հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն է իրականացրել, ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան ռազմակայաններին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ