fbpx
Քաղաքականություն

Կոնկրետ օրակարգ չկա․ փոխվարչապետը՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում խոսեց հունվարի 30-ին նախատեսված՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպման մասին։

Նա նշեց, որ ինչ-որ կոնկրետ օրակարգ չկա ու հանդիպման օրակարգի շրջանակները զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ օրակարգով է գնում, Գրիգորյանն ասաց, որ օրակարգի ձևավորման համար նախ պետք է հանդիպում լինի, իսկ այս հանդիպմանը «մենք հունվարի 11-ի օրակարգի և, մասնավորապես՝ օրակարգի 4-րդ կետի շրջանակներում ենք լինելու»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ