«Մարսելը» պայմանագիր է առաջարկել «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին, հայտնում էՖաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 49-ամյա մասնագետը մոտ ժամանակներս կլքի պորտուգալական ակումբը։
Կոնսեյսաուն «Պորտուն» գլխավորում է 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի գավաթը։
2023/24 մրցաշրջանում «Մարսելը» ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ տեղը։