fbpx
Սպորտ

Կոնտեն մտադիր է ձեռք բերել 3 ֆուտբոլիստ

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ուժեղացնել թիմը:

Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ Կոնտեն «Ինտերի» ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին, ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին և «Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսին:

Կոնտեն Կավանիին դիտարկում է որպես հարձակվող Լաուտարո Մարտինեսին, իսկ Դրիս Մերտենսին՝ Ալեքսիս Սանչեսին փոխարինող:

Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիկոն», իսկ Դրիս Մերտենսի հետ բանակցություններ վարում է Լոնդոնի «Չելսին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ