fbpx
Աշխարհ

Ռուսաստանում ինքնաթիռ է ընկել․ զոհերի թիվը հասել է 6-ի

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում․ Պիվովարիխա բնակավայրում ընկել է ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը։ Վերջինս ուղևորվում էր Յակուտսկից Իրկուտսկ։

Վերջին բեռնատարում, բացի բեռից, եղել են 9 անդամներ, որոնցից 5-ը ինքնաթիռի անձնակազմից, իսկ 4-ը՝ բեռին ուղեկցողներից։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Նշվում է, որ դեռևս հայտնաբերվել է 6 դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ըստ նախնական վարկածի՝ ինքնաթիռն ընկել է հիմնականում բարձրությունը կարգավորող ղեկի ու թևերի մեխանիզացիայի տարրերը սառցակալելուց։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ