fbpx
Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին․ ԱՀԿ տնօրեն

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին: Համավարակի թափն ավելանում է:

ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ վարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 400 հազար դեպք: Գեբրեյեսուսն ընդգծել է, որ անցած հանգստյան օրերի ընթացքում աշխարհում արձանագրվել է 400 հազար դեպք:

Նշենք, որ ԱՀԿ-ի տվյալներվ՝ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի 11,5 միլիոն դեպք, որոնցից ավելի քան 535 հազարը՝ մահվան ելքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ