fbpx
Աշխարհ

Ես ուրախ եմ կորոնավիրուսի դեմ առաջին հաղթանակի համար․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ելույթով, որում նշել է, որում հայտարարել է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ առաջին հաղթանակի մասին, հայտնում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ Մակրոնը հայտարարել է նաև համավարակի դեմ պայքարի շարունակման մասին։

Ֆրանսիայի նախագահն իր խոսքում ասել է, որ ֆրանսիացիները կկարողանան հունիսի 15-ից ազատ շրջել ԵՄ երկրներով, իսկ Եվրոպայի սահմաններից դուրս ճանապարհորդելու հնարավորություն կբացվի հուլիսի 1-ից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մակրոնը անդրադարձ է կատարել նաև ծերանոցներում տիրող իրավիճակին՝ նշելով, որ տվյալ հաստատություններում գտնվող տարեցներին այցելելու համար համապատասխան թույլտվություն է անհրաժեշտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ