ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսից նախօրեին մահացած մեկ անձը եղել է 70 տարեկան կին։
Կինն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախօրեին գրանցվել է ևս 4 մահ այլ պատճառով, նման մահերի ընդհանուր թիվը՝ 249։
Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել։