fbpx
Հայաստան

Կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել է փետրվարին, և դա երբեք գաղտնի չի եղել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է՝ հերթական անտեղի փոթորիկը։

«Առնվազն անհասկանալի է, որ պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ էլ են մութ կամ գաղտնի բան տեսնում Նորքի հիվանդանոցի տնօրենի այն խոսքերի մեջ, թե իրենք փետրվարից աշխատում են և դա նշանակում է, որ կորոնովիրուս ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՓԵՏՐՎԱՐԻՆ։

Այո, կորոնավիրուսի դեմ պայքարը սկսվել է ՓԵՏՐՎԱՐԻն և դա ԵՐԲԵՔ ԳԱՂՏՆԻ ՉԻ ԵՂԵԼ..

1. ՓԵՏՐՎԱՐԻՆ փակվեց հայ-իրանական սահմանը։

2. ՓԵՏՐՎԱՐԻՆ են արվել կորոնավիրուսի առաջին թեստերը։

3. ՓԵՏՐՎԱՐԻՆ են մեկուսացվել և բժշկական օգնություն ստացել Իրանից վերադարձած մեր հարյուրավոր քաղաքացիներ։

4. ՓԵՏՐՎԱՐԻՆ են միջպետական սահմանային անցակետերում հերթապահել նաև համապատասխան սարքավորումներով զինված բուժաշխատողները։

5. ՓԵՏՐՎԱՐԻՆ է հիվանդանոցներից շատերին, բայց մասնավորապես Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին տրվել կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումներ։

6. ՓԵՏՐՎԱՐԻՆ է տրամադրվել լրացուցիչ գումար՝ բժշկական դիմակների, սարքավորումների, նոր մահճակալների և այլնի համար։

Ւրականում այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց դրա փոխարեն ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ այս պայքարում գեթ մեկ վայրկյան չհանձնվող մեր սիրելի բուժաշխատողներին»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/sisak.gabrielyan/posts/2928200513927656

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ