Աշխարհ
23:15 23/06/2020

Մենք դեռ պետք է հաղթենք այս վարակին․ Պուտին

Комсомольская правда-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ելույթում ամփոփել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Նա հայտարարել է, որ համաճարակն արդեն նահանջում է, սակայն վարակման վտանգ դեռ կա:

«Համաճարակը դեռ չի ավարտվել: Մենք դեռ պետք է հաղթենք այս վարակին»,- նշել է ՌԴ նախագահը:

ուտինը իր ուղերձում անդրադարձել է տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցելու նոր միջոցների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է վճարել ևս 10 հազար ռուբլի մինչև 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար: Նախագահը ընդգծել է, որ նրանք, ովքեր հունիսին ստացել են վճարումներ, ինքնաբերաբար կստանան դրանք նաև հաջորդ ամիս:

Բայց այդ, նախագահն առաջարկել է ընդլայնել արտոնյալ վարկերի ծրագիրը: Այժմ ծրագիրը կտարածվի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մինչև 6-12 միլիոն ռուբլի (հիմա 3 միլիոն) արժողությամբ նոր տների վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ