fbpx
Կառավարություն

Կորոնավիրուսով վարակվածներից մոտ 650-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է․ նախարար

Այսօր վարչապետի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին մոտ 1000 վարակման դեպք է գրանցվել։ Ավելի շատ դեպքեր գրանցվել են շաբաթ օրը, քանի որ այդ օրը արված թեստավորումները ավելի շատ են եղել։

Ընդհանուր թեստավորումների քանակի համեմատությամբ վարակման հաստատված դեպքերի հարաբերակցությունը, ըստ նախարարի, մոտ 30 տոկոս է։ Դա, ըստ Թորոսյանի, մի կողմից լավ է, քանի որ տոկոսը հաստատուն է, չի ավելանում։ Մյուս կողմից, սակայն, նախարարը նշեց, որ վարակվածների բավական մեծ թիվ է դա նշանակում, ինչը վատ է։

Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ մահճակալային տեղերի թիվը հասցվել է 2600-ի, և դրանցից 300-ը վերակենդանացման բաժանմունքներում են։ Ըստ նախարարի՝ երկու դեպքում էլ շատ բարձր է այդ տեղերի զբաղվածության մակարդակը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մոտ 650-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է։ Նրանցից 47-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ըստ Թորոսյանի՝ կարևոր է, որ չկա որևէ մարդ, որը սպասում է հոսպիտալացման ու չի հոսպիտալացվում։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2735732250082270/?epa=SEARCH_BOX

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ