fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսի առումով գուցե տեսնում ենք միայն այսբերգի գագաթը․ ԱՀԿ տնօրեն

2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

«Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չէ, բայց կարող է և աճել»,-նշել է նա։

ԱՀԿ-ի խնդիրն է մնում նոր վարակի կասեցումը, նշել է նա և բոլոր երկրներին կոչ է արել՝ օգտվելու պահից և նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն:

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան:

«Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն է տարածվել, քան համարվում էր. եթե հակիրճ, ապա կարող է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ