Առողջապահություն

ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման ծրագրերի հետ կապված հաշվետվություն է ներկայացրել

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 4 945 270 160

2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 705 948 100

3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 954 504 059

4 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 393 021 823

5 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 982 327 805

6 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 2 446 097 104

7 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 3 362 427 040

8 Բժշկական կենտրոնների վերանորոգում 981 716 259

9 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 397 088 237

Հանրագումար 15 168 400 586

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ