ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսոր, ով կորոնավիրուսի հետազոտության մեջ, ըստ իր գործընկերների, «կարևոր բացահայտման շեմին էր»։
Ինչպես հայտնում է CNN-ը, Փիթսբուրգի համալսրանի պրոֆեսոր Բինգ Լյուին գլխին, վզին, իրանին և վերջույթներին հրազենային վնասվածքներով գտել են իր տանը։
Նրա տնից ոչ հեռու գտնվել է մարդասպանի մարմինը, ով գիտնականին սպանելուց հետո վերադարձել է ավտոմեքենայի մոտ և ինքնասպան եղել։ Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց, ընդ որում՝ հակվում են նրան, որ դա եղել է ներքին հակասությունների արդյունք։
Համալսարանը հրապարակել է հայտարարություն, որում ասվում է, որ իրենք «խորապես վշտացած են Բինգ Լյուի՝ հետազոտողի և գործընկերոջ ողբերգական մահվամբ, որով բոլորն էին հիանում։ «Բինգը SARS-CoV-2 վարակի հիմքում ընկած բջջային մեխանիզմները հասկանալու համար շատ կարևոր բացահայտումների շեմին էր»-, ասվում է հաշվողական և համակարգային կենսաբանության համալսարանի նրա գործընկերների հայտարարության մեջ։
Համալսարանի բժշկական դպրոցի անդամները իրենց նախկին գործընկերոջը նկարագրում են որպես ականավոր հետազոտողի և խոստանում, որ ավարտին կհասցնեն Լյուի հետազոտությունը: