fbpx
Աշխարհ
18:00 20/02/2020

Կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել Թուրքիայում

Թուրքիայի Ռիզե քաղաքում կորոնավիրուսի ենթադրյալ դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Թուրքիայից Թայլանդ մեկնած և վերադարձած մի քաղաքացի Ռիզեի հիվանդանոց է դիմել բարձր ջերմության և հազի ախտանշաններով։ Բժիշկներն անվտանգության նկատառումներով հիվանդանոցում մեկուսացրել են քաղաքացուն։ Նրանից ստացված նմուշներն ուղարկվել են Անկարա ուսումնասիրության։

Հիվանդը 10 օր առաջ էր ընտանիքի հետ վերադարձել Թայլանդից։ Նրա ընդհանուր վիճակը գնահատվել է լավ։ Հիվանդի կնոջ ու երեխաների մոտ գրիպանման երևույթներ չեն արձանագրվել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ