fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է այլատյացության ցունամի առաջացնել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է առաջացնել «այլատյացության ցունամի»: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Նրա խոսքով` համացանցում աճում են բացասական տրամադրություններն օտարերկրացիների դեմ, և փողոցներում «հակասեմական դավադրության տեսություններ և հակաիսլամական հարձակումներ են տարածվել»:

«Քանի որ տարեցները ամենախոցելիներից մեկն են դարձել, սարկաստիկ մեմեր են հայտնվել-, ասել է նա – Իսկ լրագրողները, բուժաշխատողները, օգնության ցուցաբերման աշխատողները և իրավապաշտպանները իրենց աշխատանքի զոհն են դառնում»:

Քարտուղարը կոչ է արել գործադրել «Ամբողջ աշխարհում ատելությամբ լի հայտարարություններին վերջ տալ և այդ ուղղությամբ գործադրել բոլոր ջանքերը»: Նա նաև կոչ է արել քաղաքական առաջնորդներին սոլիդարություն ցուցաբերել բոլոր մարդկանց հետ, որպեսզի կրթական հաստատությունները կենտրոնանան «թվային գրագիտության վրա այն ժամանակ, երբ «ծայրահեղականները ձգտում են ներգրավել պոտենցիալ հուսահատ լսարանին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ