Կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հին՝ օգտագործված թղթադրամները աստիճանաբար կփոխարինվեն նորերով: Թղթադրամների միջոցով վարակի տարածման կանխարգելումն է:
«Հարգելի քաղաքացիներ
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։