Աշխարհ

Կորոնավիրուսի պատճառով արգելվել է ելքն ու մուտքը Բեթղեհեմ

Կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ արգելվել է ելքն ու մուտքը Բեթղեհեմ: Այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։

«Պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթը հինգշաբթի երեկոյան բանակային հրամանատարության եւ եւ պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի հետ համաձայնեցմամբ փակում է Բեթղեհեմի սահմանները: Իսրայելացիների եւ պաղեստիցիների ուղեւորությունները քաղաք եւ քաղաքից արգելված են»,-նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Որոշումը կայացվել է պաշտպանության նախարարությունում կայացած արտահերթ խորհրդակցության ընթացքում:

Իսրայելում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մարտի 5-ի երեկոյան հասել է 17-ի: Նաեւ Իսրայելի իշխանություններն ընդլայնել են այն տարածաշրջանների ցուցակը, որտեղից վերադառնալիս իսրայելացիները պարտավոր են երկշաբաթյա կարանտին անցնել, իսկ օտարերկրացիներին թույլ չի տրվում մտնել Իսրայելի տարածք: Այդ ցուցակում Իտալիային, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային, Գերմանիային, Ճապոնիային եւ Հարավային Կորեային, Թաիլանդին, Սինգապուրին, Չինաստանին եւ չինական Հոնկոնգին ու Մակաոյին, ավելացել են Անդորան եւ Սան Մարինոն:

Մարտի 5-ի երեկոյան Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը կորոնավիրուսի սպառնալիքի կապակցությամբ մեկ ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել պաղեստինյան բոլոր տարածքներում:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ